NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանում է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը:

Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը եւ ո՞ւմ հետ:

Ընտանիքիս հետ, արտերկրում:

Ամանորին քանի՞ կգ եք ավելանում:

Շատ հայ տղամարդկանց նման ես էլ մի քանի կիլոգրամ, բնականաբար, ավելանում եմ, բայց առհասարակ երբեք չեմ չափել:

Քանի՞ շիշ կարող եք խմել:

Երբեք ինքնանպատակ չեմ խմում: Տրամադրությունից կախված կարող եմ բանականության սահմաններում ինձ թույլ տալ խմել շատ, բայց էլի երբեք չեմ չափել:

Կուսակցության ղեկավարի կենացը որերո՞րդն եք խմում:

Հատուկ հերթական համար չկա, բայց անպայման եմ խմում:

Ամանորի սեղանի ձեր գինը քանի՞ ամսվա աշխատավարձն է կազմում:

Մի քանի: Սիրում եմ, երբ Ամանորի սեղանը լի ու գեղեցիկ է լինում:

Ի՞նչ կենդանու եք ձեզ նմանեցնում եւ ինչո՞ւ:

Սիրած կենդանիներ ունեմ` վագր, շուն եւ ձի: Այդ կենդանիների մեջ բազմաթիվ հրաշալի հատկանիշներ կան, սակայն ինձ նրանց չեմ նմանեցնում:

2014թ ձիու տարի է, որը արդարության խորհրդանիշ է: Ի՞նչ եք կարծում՝ ձին արդար կգտնվի ձեր նկատմամբ:

Իհարկե արդար կգտնվի, բա հո՞ իզուր չեմ սիրում իրեն:

Ձմեռ պապի՞ն եք հավատում, թե՞ Ձյունանուշին:

Երբ փոքր էի, երկուսին էլ հավատում էի, այժմ միայն Ձյունանուշին:

Ամանորի գիշերը Ձյունանուշի կերպարով ո՞ւմ կցանկանայիք տեսնել ձեր տանը:

Կուզեի հենց իսկական Ձյունանուշին տեսնել:

Եթե ձեր ցանկությունը իրականացնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ի՞նչ կերգեիք:

Կարծում եմ՝ Ձմեռ պապը ինձանից ավելի իրատեսական բան կպահանջեր, սակայն, եթե այնուամենայնիվ պնդեր, ապա «Նոր տարի է, նոր տարի, Ձյունանուշիկ իմ բարի, էս գիշեր մեր տուն արի, տոնածառս զարդարի»:

Ինգա Մարտինյան