Երեւանյան մետրոպոլիտենը Նոր տարվա գիշերն աշխատելու է մինչեւ 02:00-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանը:

Ըստ նրա, դեկտեմբերի 31-ին մայրաքաղաքային տրանսպորտն աշխատելու է գրեթե նույն կերպ, ինչպես մյուս օրերին: «Այսօր երթուղայիններն ու ավտոբուսները աշխատելու են ինչպես միշտ` մինչեւ ժամը 23:00: Տաքսի ծառայությունները, իհարկե, ենթակա չեն քաղաքապետարանին, սակայն ես իմ անձնական փորձից գիտեմ, որ դրանք եւս տոնական օրերին աշխատում են նորմալ գրաֆիկով»,-ընդգծել է Արթուր Գեւորգյանը: