Հայաստանը հնարավորություն ունի դառնալ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միության անդամ 2015 թ. սկզբին: Այդ մասին հայտարարել է  տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը՝  պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է անցնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը Մաքսային միության եւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի անդամակցության համար 2015 թվականի հունվարի 1-ին, երբ ուժի մեջ կտնի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը,  հաղորդում է  ՌԻԱ Նովոստին:

«Հնարավորություններ կան, սակայն դուք հասկանում եք, որ մենք առայժմ խոսում ենք Մաքսային միության մասին»,- հայտնել է  Լիխաչովը:

Երեքշաբթի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվեց «ճանապարհային քարտեզ» Հայաստանի՝ Մաքսային միությանը եւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքին անդամակցության համար:

Լիխաչովը հստակեցրել է, որ ճանապարհային քարտեզում հստակ ժամկետներ չեն սահմանվել, թե երբ Հայաստանը կդառնա միության լիիրավ անդամ:

«Ժամկետները կսահմանվեն բանակցային գործընթացի եւ նորմատիվ բազայի պատրաստականության համաձայն»,- նշել է  փոխնախարարը՝ մասնավորապես հավելելով, որ ժամկետները կախված կլինեն նրանից, թե համապատասխան փաստաթղթերի վավերացման գործընթացներն ինչպես կընթանան: