Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահների մակարդակով կայացած նիստում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, այդ թվում որոշում է ընդունել Մաքսային միությանը եւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին, հաղորդում է Կրեմլի կայքը:
Ստորագրված փաստաթղթերի շարքում են մասնավորապես.
«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի մասին՝ հաշվի առնելով ինտերգրման հետագա զարգացմանն ուղղված դրույթները», «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2014 թվականի բյուջեի մասին» որոշումը, «Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին» որոշումը, «Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի վերսահմանային շուկաներում մրցակցության միասնական կանոնների վերահսկողությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին փոխանցելու մասին» որոշումը:





























