NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է գերմանական «Die Welt»-ի արտաքին քաղաքական խմբագիր Կլեմենտ Վերգինի հոդվածը՝ հրապարակված «The New York Times»-ում:Այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարեց Ուկրաինայի համար 15 մլրդ դոլար վարկի եւ գազի ավելի ցածր գների մասին, պարզ դարձավ, որ նա հաղթեց «Կիեւի ճակատամարտում»:
Դա վճռորոշ քայլ էր. դրանից քիչ առաջ Եվրամիության գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն է իր երկիրն առաջարկեց Արեւմուտքին 20 մլրդ դոլարի դիմաց, բայց շփոթված եվրոպացի առաջնորդները մերժեցին գործարքը: Նրանք բանակցություններ էին վարում Կիեւի հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի պայմանագրի պայմանների վերաբերյալ տարիներ շարունակ, եւ չէին հասկանում, թե ինչու այժմ պետք է ավելին առաջարկեն:Սակայն եթե Պուտինը հաղթել է ճակատամարտը, ապա եվրոպացի դիվանագետները համարում են, որ կարող են հաղթել պատերազմում: 2015թ.-ին Ուկրաինան նոր նախագահ կընտրի ու պաշոտնում կարող է հայտնվել ավելի արեւմտամետ առաջնորդ: Այնուամենայնիվ, հաջորդ փուլին ավելի լավ պատրաստվելու համար, Արեւմուտքը պետք է գնահատի այն, թե ինչն այս անգամ այնպես չընթացավ:
Եվրոպան ռազմավարական հետաքրքրություն մեծ ունի կայունացնել իր արեւելյան հարեւաններին, բացել շուկաներ եվրոպական ապրանքների համար եւ անվտանգության բուֆեր ստեղծել Ռուսաստանի դեմ: Իսկ Ուկրաինան այս նախաձեռնության կարեւոր անկյունաքարն է: Եվրամիությունը շատ ջանք է գործադրել, որպեսզի Ուկրաինային իր շարքերը բերի: Բայց նա մի քանի սխալներ թույլ տվեց. նա թերագնահատեց Պուտինը պատրաստականությունը խաղալ կոշտ աշխարհաքաղաքական խաղ, եւ հենց Կիեւը սկսեց խուսափել, նա չկարողացավ դիմանալ այն ճնշմանը, որ Պուտինը գործադրում էր Յանուկովիչի եւ օլիգարխների նրա ճամբարի դեմ: Իրադարձությունների նման շրջադարձը դժվար չէր կանխատեսե: Այնպես որ հարցն այն չէ, թե ինչն այնպես չէր, այլ ինչու:Առավել ակնհայտ պատասխանն այն է, որ կառուցվածքային պատճառներով(բյուրոկրատիայի շերտեր, տարաբնույթ ազգային շահեր) Եվրոպան դժվարանում է արագ որոշումներ կայացնել: Սակայն Եվրոպան տուժել է նաեւ անվճռականությունից:
Այո, եվրոպական առաջնորդները ցանկանում էին մեծ մրցանակ ստանալ՝ Ուկրաինային մղելով դեպի Արեւմուտք: Սակայն, միեւնույն ժամանակ, նրանք չէին ցանկանում իրենց վրա վերցնել Ուկրաինայի խնդիրները՝ կործանարար ֆինանսական վիճակ, կոռուպցիա եւ օլիգարխներով վարակված քաղաքական մշակույթ:Վերջին տասնամյակների ընթացքում նոր անդամների ալիքները նվազեցրել են Եվրոպական Միությունում կառավարման միջին որակը, եթե նույնիսկ որոշ նոր անդամներ բարելավվել են արդյունավետությունը: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ ցածր միջին մակարդակը շատ ավելի լավ է, քան այն, ինչ կարելի է գտնել Ուկրաինայում, եւ հենց այդ պատճառով ուկրաինացիները բողոքում են իրենց առաջնորդի կտրուկ շրջադարձի դեմ: Նրանք զգում են, որ իրենցից խլել են լավագույն ինստիտուտներ ունենալու հեռանկարները, որոնք բավարարում են քաղաքացիներին, այլ ոչ թե կոռումպացված վերնախավին:Դա նաեւ բացարտրում է, թե ինչու Եվրոպան շարունակում խուսափել անդամության հարցում: Նա ցանակնում է արեւելքի երկրները կապել՝ չխոստանալով ընդունել նրանց Եվրամիության կազմում:Ուստի նա ավելի քիչ կարող է առաջարկել Ուկրաինային եւ Հայաստանին, եւ նա ավելի քիչ լծակներ ունի Ռուսաստանի ճնշմանը հակազդելու համար:Եվրոպական կառավարությունները գիտակցում են, որ իրենց հասարակությունըը մտահոգված է բազմաթիվ խնդիրներով, որոնք այդ երկրները կարող են բերել միություն, հատկապես այն բանից հետո, երբ Հարավային Եվրոպայում եվրոյի ճգնաժամ սկսվեց: Նրանք կորցրել ախորժակն ընդունել ինստիտուցիոնալ տեսակետից եւ տնտեսապես թերզարգացած երկրներին: Մի խոսքով, Եվրոպան հոգնել ընդլայնումից: Դա է պատճառը, որ նրա ուղերձը Ուկրաինային, ըստ էության, այն էր, որ պետք բարեփոխվել նույնիսկ Ռուսաստանի կողմից տնտեսական բոյկոտի ռիսկի դեպքում, եւ եվրոպական տնտեսության մեջ ինտեգրվելուց օգուտները քաղել ավելի ուշ: Եվ այս ամենն առանց անդամության հստակ առաջարկության:Պուտինն առաջարկեց առանց դժվարության ձուկը ջրից դուրս բերել, ծայրահեղ դեպքում գոնե հիմա: Ռուսաստանի նախագահը հաջորդ փուլում կխաղա նույնքան ճարպկորեն, որքան հիմա: Եթե Եվրոպան նոր գաղափարներ չունենա, հավանական է, որ դարձյալ կպարտվի: Իսկ ի՞նչ կլինի, եթե փոփոխությահն հասնելու համար Մոսկվայի հետ կոշտ խաղ խաղա: Եվրոպան չպետք է լսի Ռուսաստնաի մշտական խնդրանքը Եվրոպայի տարածում ռուս դիվանագետների ազատ տեղաշարժի վիզների վերաբերյալ: Եվրոպական հանձնաժողովը պետք է շարունակի պնդել ռուսական էներգետիկ հսկա «Գազպրոմի» հակամենաշնորհային գործողությունների դեմ:
Եւ նա պետք է պաշտպանին այնպիսի երկրներին, ինչպիսիք են Լիտվան, Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան՝ սկսած առեւտրային պատժամիջոցներից՝ Պուտինի սիրած գործիքը Խորհրդային Միության նախկին անդամների վրա վերահսկողության պահպանության համար: Մոսկվան պետք է հասկանա, որ ահաբեկումն իր հերթին իր գինն ունի: Եվ ահաբեկվող երկրները պետք է ավելի վստահ զգան իրենց՝ իմանալով, որ նրանք կարող են ապավինել Եվրոպայի աջակցությանը: Միայն այդ դեպքում որ այնպիսի երկրների հաշվարկները, ինչպիսիք են Ուկրաինան եւ Հայաստանը, դանդաղորեն կփոխվեն:





























