Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այցելել է Տոկիայի կենտրոնի Յասուկունի տաճար, որը Ասիայի երկրներում նույնացվում է ճապոնական ռազմականացման հետ: Այդ տաճարում ճապոնացիները խոնարհվում են բոլոր մարտիկների հոգիներին, որոնք իրենց կյանքն են զոհել  հանուն «կայսեր եւ  մեծ Ճապոնիայի»: Այս մասին  հայտնում է Reuters-ը` վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը: 

Հաղորդվում է, որ դա 2006թ.-ից ի վեր  վարչապետի առաջին այցն է այդտաճար:  

Նշվում է նաեւ, որ վարչապետի` Յասուկունի այցը կարող է բողոքի ալիքն  բարձրացնել Ճապոնիայի հարեւան երկրներում, ամենից առաջ` Հարավային Կորեայում եւ ՉԺՀ-ում: 

Չինաստանին զայրացրել է Ճապոնիայի ռազմականացումը

Ճապոնիայի պաշտոնատար անձանց եւ քաղաքական գործիչների ամենամյա այցերը տաճար Ասիայի երկրներում ընկալվում է որպես ռազմատկանացման դրսեւորում:  Յասուկունիում պահվում են տարբեր պատերազմներում հանուն Ճապոնիայի զոհված 2,5 միլիոն զինվորների եւ սպաների անուններով աղյուսակներ, որոնք ներառում են նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական 14 հանցագործների անուններ:

Հոկտեմբերին Յասոկունիի տաճար էին այցելել Ճապոնիայի խորհրդարանի 150 պատգամավորներ, ինչպես նաեւ երկու նախարար, ընդ որում՝ վարչապետը չէր այցելել։