Վրաստանի տարածքում Ստալինի արձանը տեղադրելու կամ դրա ապամոնտաժման աշխատանքներին խոչընդոտելու համար կտուգանեն 1 000 լարիով (580 դոլար):
Վրաստանի «Ազատության խարտիա» օրենքում, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան լրացումները խորհրդարանը կընդունի երկրորդ ընթերցմամբ:
Հարկ է նշել, որ լրացումը վերաբերում է ոչ միայն Ստալինի հուշարձանին եւ կիսանդրիներին, այլեւ «Ազատության խարտիայում» թվարկված բոլոր կոնկրետ եւ վերացական սուբյեկտներին:
«Իմ կարծիքով, սա այս խորհրդարանի ընդունած լավագույն օրենքը կլինի: Տարվա ընթացքում առաջին անգամ այնպիսի զգացողությամբ եմ համակվել, որ ինչ-որ արժեքավոր բան ենք անում»,- ասել է խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Զուրաբ Ջափարիձեն, հայտնում է «Գռուզիա- Online»-ը:
Վրաստանի մշակույթի նախարարությունը չի պատրաստվում վերականգնել Գորիում Ստալինի հուշարձանը





























