Վաշինգթոնը հիասթափված է, որ ճապոնացի վարչապետ Սինձո Աբէն այցելել է Յասուկունի միլիտարիստական տաճարը` ամերիկացիների կարծիքով այդ կերպ սադրելով Տոկիոյի ու հարեւան ասիական պետությունների միջեւ տարաձայնությունների սրումը:

«ԱՄՆ-ն հուսով է, որ Ճապոնիան ու հարեւանները կգտնեն անցյալի այդ նուրբ խնդրի լուծումները, կամրապնդեն հարաբերությունները ու կընդլայնեն համագործակցությունը` տարածաշրջանում խաղաղության հասնելու պահպանելու»,-ասվում է Ճապոնիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության կայքի մամուլի հաղորդագրությունում:

Իր հերթին ճապոնական կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդո Սուգան նշել է, որ վարչապետի այցը տաճար չպետք է բացասաբար անդրադառնա ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունների վրա: Ճապոնական կողմը նաեւ ամերիկացիների փոխըմբռնումն է ակնկալում այդ հարցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբէն այցելել է Տոկիոյում Յասուկունի տաճար, որը Ասիայի երկրներում ասոցացվում է ճապոնական ռազմականության հետ:

Աբէի այցը խստագույնս քննադատել են Չինաստանն ու Հարավային Կորեան: Հենց Ճապոնիայում վարչապետի այցը եւս միանշանակ արձագանք չի առաջացրել:

 Ճապոնիայի վարչապետը «միլիտարիստական» տաճար է այցելել եւ հարգել ճապոնացի զինվորների հիշատակը