Կանբերայում Զիմբաբվեի դեսպան Ջաքիլին Սվամբոն խնդրել է Աստրալիայի իշխանություններին իրեն քաղաքական ապաստան տրամադրել:

«Զիմբաբվեում ես ինձ անվտանգ չեմ զգում»,-հայտարարել է նա:

Դեսպանը Ռոբերտ Մուգաբեի ռեժիմն ապօրինի է կոչել՝ նրան մեղադրելով վերջին ընտրությունները կողծելու մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մուգաբեի ռեժիմը խստագույնս քննադատվել էր Ավստրալիայի իշխանությունների կողմից, հաղորդում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով  Associated Press-ը: