Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մառազմները չի մեկնաբանում: Այսպիսին էր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի արձագանքը՝ NEWS.am-ի հարցին, թե ինչպես են մեկնաբանում Բաքվի հայտարարությունը՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանը բողոքում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ: Այդ մասին Trend-ին ասել էր Ադրբեջանի նախագահի վարչակազմում հասարակա-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը: «Լեռնային Ղարաբաղն ու շրջական յոթ շրջանները բռնագրավված Հայաստանի անդամակցությունը որեւէ միության կամ միավորման, հակասում է միջազգային իրավունքների սկզբունքներին»,- հայտարարել էր իրավունքի բնագավառում «խոշոր մասնագետ» Ալի Հասանովը:





























