Ոստիկանության Էրեբունու բաժնից դեկտեմբերի 27-ին Մասիսի բաժին նյութեր են ստացվել, որ շմոլ գազի թունավորումով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Մարիամ Ա.-ն եւ 2000 թ. ծնված Նադիա Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մարիամ եւ Նադիա Ա.-երը շմոլ գազի թունավորումը ստացել են տան վառարանից գազի արտահոսքի հետեւանքով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունք:





























