Թուրքիայի Բուրսա նահագում  տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 16-ամյա աղջիկ է մահացել, իսկ վարորդը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 27-ի երեկոյան Բուրսա նահանգի Օսմանգազիի շրջանում Ջեմ Քասափի վարած մեքենան դուրս է եկել կառավարումից եւ հարվածել ճանապարհի էլեկտրասյանը։

Վթարի հետեւանքով վարորդի կողքին նստած 16-ամյա ուղեւորը դուրս է թռչել մեքենայի դիմապակուց։ Գետնին հարվածի հետեւանքով աղջկա գլուխն անջատվել է մարմնից։