Միջին դարերից պահպանված գերմանական օրենքը գարեջրի մաքրության մասին գերմանացիներն այնքան են հարգում, որ վերջերս խնդրել են ՄԱԿ-ին այն ներառել համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում։

Այդ օրենքի համաձայն՝ գարեջուր կարելի է պատրաստել միայն երեք բաղադրիչներից(ածիկ, գայլուկ, ջուր) եւ խմորիչից: Այս կարճ ցուցակից գերմանացի գարեջրագործները կարողանում են գարեջրի հազարավոր տեսակներ պատրաստել:

Սակայն, չնայած նրանց ջանքերին, Գերմանիայում գարեջրի պահանջարկը նվազում է: Հասարակության հետաքրքրությունը վերադարձնելու համար գարեջրագործները ցանկանում են պատարստել նոր, Գերմանիայի համար անսովոր գարեջուր: Սակայն միջամտել է գերմանական բյուրոկրատիան՝ «նոր» ըմպելիքները գարեջուր անվանել չի կարելի:

NEWS.am-ը ներկայացնում է BBC-ի ռեպորտաժը: