Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 29-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Աբովյան փողոցի սկզբնամասում, «ՎԱԶ-2121» մակնիշի 15VV015 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու պատին:

Հրշեջ-փրկարարները վարորդ՝ 1991թ. ծնված Տիգրան Մովսիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից, ում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Վանաձոր քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: