Կուբացի հայտնի երգչուհի էսթեր Բորխան վախճանվել է 100 տարեկան հասակում: Նա կդիակիզեն ու կհուղարկավորեն հրաժեշտի ընտանեկան արարողության ընթացքում:

Բորխան ծնվել է 1913թ.-ի դեկտեմբերի 5-ին եւ հանրահայտ է դարձել անցյալ դարի երկրորդ քառորդում: 1935թ.-ին նա առաջին անգամ կատարեց «Հմայիչ օրիորդը» երգը հայտնի կուբացի կոմպոզիտոր Էրնեստո Լեկուոնայի «Լոլա Կրուս» օպերետայից:  Ավելի ուշ հենց այս ստեղծագործությունը յուրատեսակ այցեքարտ կդառնա երգչուհու համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

1930-ական թթ.-ին եւ ավելի ուշ Բորխան ակտիվ համագործակցել է դարաշրջանի առաջատար հեղինակների հետ, այդ թվում Գոնսալո Ռոյգոն եւ Ռոդրիգո Պրատսը: Նա շրջագայություններ է ունեցել Հարավային Ամերիկայում՝ լինելով Արգենտինայում, Բրազիլիայում, Պերուում, Չիլիում եւ Ուրուգվայում: 1943թ.-ին Բորխան սկսել է հանդես գալ ԱՄՆ-ի Hall of America-ում, այնուհետեւ Carnegie Hall –ում ՝ Զիգմունդ Ռոմբերգի նվագախմբի հետ միասին:

1959թ.-ի հեղափոխությունից հետո երգչուհին մնացել է հայրենիքում: Մշակույթում ունեցած ներդրման համա արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների եւ կոչումների: 2002թ.-ին երաժշտության բնագավառում նա արժանացել է Ազգային մրցանակի: