Բրիտանական Tesco ընկերությունը, որը երկրի առեւտրային ամենախոշոր մանրախած ցանցն է, ուսումնասիրություն է անցկացրել, թե որ մթերքներն են ամենից հաճախ դեն նետում:  

Սուպերմարկետը պարզել է, որ աղբարկղւմ է հայտնվում հազարի փաթեթավորված տերեւների 68%-ը, որոնք ընդհանրապես չեն էլ բացվել:  Եւս 35%-ը թափում են արդեն փչացած կանաչին: 

Աղբարկղում կարելի է գտնել նաեւ ոչ թարմ մրգեր եւ բանջարեղեն: Ըստ մասնագետների` խանութից խնձորների 40-ը գնվում է պարզապես դրանք դեն նետելու համար: Թափում են նաեւ խաղողի քառորդ եւ բանանների հինգերորդ մասը: Tesco-ն պարզել է, որ հացաբուլկեղենի արտադրանքը նույնպես հայտնվում է աղբանոցում, հաղորդում է Naconu.com-ը:

Տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում աղբանոցում է հայտնվել միայն Tesco ընկերության 28 500 տ սննդի թափոն` չխոսելով մյուս դեպքերի մասին: Ըստ վերջին տվյալների` Բրիտանիայում ամեն տարի հաշվվում է շուրջ 15 միլիոն տոննա սննդային մնացորդ: