Կիրակի օրը Շրի Լանկայի ռազմածովային ուժերը հնդիկ 20 ձկնորսների են ձերբակալել այն պատրվակով, թե նրանք Շրի Լանկայի հյուսիսային ավազանում ապօրինի ձկնորսությամբ են զբաղվել, հաղորդում է «Սինհուան»:
Շրի Լանկայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը մամուլին հայտնել է, որ հնդիկ ձկնորսները, արհամարհելով նախազգուշացումը, Շրի Լանկայի հյուսիսային ավազանում ապօրինի ձկնորսությամբ են զբաղվել եւ այդ պատճառով էլ ձերբակալվել են եւ հանձնվել տեղի ոստիկանությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այս ամսվա ընթացքում սա Շրի Լանկայում հնդիկ ձկնորսների արդեն երկրորդ ձերբակալությունն է: Դեկտեմբերի սկզբին Շրի Լանկայի ռազմածովային ուժերը 100-ից ավելի ձկնորս էին ձերբակալել իրենց ավազանում: Այս տարի հնդկական կողմը նույնպես ձերբակալել էր Շրի Լանկայից213 ձկնորսների, հայտնում է Gazeta.ru-ն:





























