Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի Պարսեւակի փողոցում, դեկտեմբերի 29-ին, ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հերացու փողոցի թիվ 13 տանը կից ավտոտնակում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի խողովակի պայթյուն` հրդեհի բռնկումով, ինչի հետեւանքով 33-ամյա Գ. Հ.-ն այրվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.14-ին, մարվել՝ 18.03-ին:

Այրվել է «Մերսեդես E124» մակնիշի 13 ՏՍ 456 համարանիշի ավտոմքենան ամբողջությամբ: