Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 29-ին, ժամը 23.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Վարշավյան փողոցի թիվ 79 տան տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.25-ին, մարվել՝ 01.08-ին: 

Ամբողջությամբ այրվել են Ջ. Մ.-ին պատկանող երկհարկանի տան տանիքի փայտյա կառուցատարրերը (120 քմ):