Հանրապետության ողջ տարածքում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 11:00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչեւ 07:00-ին առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման եւ մաքրման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: