Աթենքում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Դոլդի նստավայրի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Այդուհանդերձ, ոստիկանության աշխատակիցները շրջափակել են այդ շրջանը, իսկ հետաքննությանը միացել են հակաահաբեկչական ծառայությունները, քանի որ տեղի ունեցածը համարել են ահաբեկչական ակտ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հարձակմանը մասնակցել է 4 մարդ, որոնք Կալաշնիկով ինքնաձիգներից արձակել են շուրջ 20 կրակոց: Ներկայումս ձերբակալվել է 3 կասկածյալ:
Նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել 2009 թվականի մայիսին, երբ «Նոյեմբերի 17» ահաբեկչական խմբավորման ակտիվիստները հրթիռ էին արձակել Գերմանիայի դեսպանատան ուղղությամբ:





























