Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 29-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռիի մարզի Մեծ Պառնի գյուղի 1-ին փողոցի թիվ 48 տան տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.45-ին, մարվել` 16.50-ին:

Այրվել են ոչ բնակելի երկհարկանի տան տանիքն ամբողջությամբ` մոտ 100 քմ եւ երկրորդ հարկում պահեստավորված 600 հակ անասնակեր: