Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից, այսօր՝ դեկտեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 08.10-ի սահմաններում Վոլգոգրադ քաղաքի Դերժինսկի շրջանի Համինսկի շուկայի մոտակայքում՝ համար 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում տեղի է ունեցել պայթյուն:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների 14 մարդ զոհվել է , 18-ը՝ վիրավորվել: Ճշտվում է ՀՀ քաղաքացիների առկայությունը զոհերի եւ տուժածների թվում:
ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից ճշտվել է, որ զոհերի եւ տուժածների թվում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում` երկաթուղային կայարանի շենքում, Մոսկվայի ժամանակով ժամը 12.45-ին պայթյուն էր տեղի ունեցել. կապ էր հաստատվել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոն, որտեղից հայտնել էին, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 17, հոսպիտալացվել` 40 մարդ:
Ըստ նախնական տվյալների` զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկային, իսկ տուժածների թվում՝ երկու հայուհիներ՝ Նինա Հարությունյանը (1981թ. ծնված) եւ Սուսաննա Գրիգորյանը (1978թ. ծնված), որոնց առոջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ 010 36 02 97, 911





























