Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք պաշտոնյաների դասային աստիճաններ  եւ մեդալներ է շնորհել:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մասնավորապես, Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ, հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Վախթանգ Մայիսի Միրումյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում:

ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գեւորգ Սուրիկի Կոստանյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նիկոլայի Նազարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Երեւանի քաղաքապետ Տարոն Անդրանիկի Մարգարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Կառավարությանն անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Վազգենի Զախարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Արդյունավետ աշխատանքի համար կառավարությանն պետգույքի կառավարման վարչության պետ Արման Գալուստի Սահակյանը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Արդյունավետ աշխատանքի համար ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Հմայակի Պողոսյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Արայի Խաչատրյանը պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Վարդանի Թովմասյանը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ Խաչիկ Մայիսի Ասրյանն ու Արսեն Ռոբերտի Քարամյանը պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մկրտիչի Մելքոնյանը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Բագրատի Տերտերյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Կառավարությանն միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մերուժանի Մարտիրոսյանը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Երվանդի Սաիյանը պարգեւատրվել Անանիա Շիրակացու մեդալով:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Ռաֆայելի Սարգսյանը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Հայկի Ամալյանը պարգեւատրվել Անանիա Շիրակացու մեդալով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Սամվելի Բաղդասարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ռազմիկի Ալավերդյանը պարգեւատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: