Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 2-ին, ժամը 08.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 1-ին ժամը 13.00-ին թունավորան նախանշաններով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել Ղազարավան գյուղի բնակիչ՝ 53-ամյա Վ. Խ.-ն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հունվարի 1-ին, ժամը 19.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ 17.45-ին թունավորման նախանշաններով Վանաձորի ԲԿ է տեղափոխվել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի տներից մեկի բնակիչ՝ 20-ամյա Դ. Մ.-ն:
Բժիշկները տուժածի առողաջկան վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Նույն օրը, ժամը 08.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 08.00-ին թունավորման նախանշաններով Վանաձորի թիվ 1 ԲԿ է տեղափոխվել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչ 13-ամյա Դ. Չ.-ն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: