Երեւանում, հունվարի 1-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 35 DO 981 համարանիշի, «ՎԱԶ-2115» մակնիշի 34 MV 956 համարանիշի եւ «ՎԱԶ-2109» մակնիշի 11 LS 969 համարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վթարի հետեւանքով տուժածներ 28-ամյա Գ. Մ.-ն եւ 41-ամյա Ա. Գ.-ն, ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ, տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են համապատասխանաբար բավարար եւ միջին ծանրության:




























