Երեւանում, հունվարի 1-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել՝ մահվան ելքով, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 20:40-ի սահմաններում շտապօգնության 1-03 բրիգադից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Դավիթ Բեկի պողոտայից դեպի նորակառույց գաջի գործարանի ճանապարհին տղամարդու դի կա:

Պարզվել է, որ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոցի բնակիչ 74 ամյա Վռամ Եթարյանն է:

Ոստիկանները վրաերթի վայրից բավական հեռավորության վրա հայտնաբերել են Volksvagen մակնիշի 29 UO 528 համարանիշի ավտոմեքենան, որի հայելին եւ դիմապակին կոտրված էր: Պարզվել է, որ վրաերթը կատարվել է նշված ավտոմեքենայով, որը վարել է 35-ամյա Արտյոմ Եթարյանը, ով մահացածի թոռն է: 

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում