Փրկարար ծառայությունը հունվարի 3-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցային համալիրի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.41-ին, մարվել` 01.44-ին:

Այրվել է հյուրանոցին կից լվացքատան տանիքից 6 քմ հատված եւ կախիչներ: