Երեք մարդ է զոհվել այսօր Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում, երբ ոստիկանությունը կրակ է բացել բանվորների զանգվածային ցույցի մասնակիցների ուղղությամբ: Այդ մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները:

Պաշտոնական աղբյուրների համաձայն, զոհվել է մեկ մարդ, մի քանիսը վիրավորվել են: Նախնական տվյալներով, անվտանգության ուժերը հրազեն են կիրառել, երբ ցուցարարները սկսել են քարեր եւ վառվող հեղուկով շշեր նետել նրանց ուղղությամբ:

Պնոմպենում ակցիաներին մասնակցում են տեքստիլ արդյունաբերության մոտ 350 հազար բանվորներ, որոնք աշխատավարձի բարձրացում են պահանջում: