Մահացել է հայ պետական գործիչ, մեծանուն գրող, ՆԳ նախկին նախարար Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի քույրը՝ Արեւիկ Սիրադեղյանը, գրում է Lurer.com-ը:

Նշենք, որ օրերս Երեւանում մահացել էր Վանո Սիրադեղյանի հարազատ եղբայրը՝ Բորիս Սիրադեղյանը:

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը 1999 թվականից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել երկու անձանց սպանության կազմակերպման մեղադրանքով: 1999 հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած սպանդից հետո նա հեռացավ Հայաստանից եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց: