Հայաստանը աշխարհում երրորդ հորիզոնականում է՝ երկրում տղամարդ-ծխողների քանակությամբ: Այս մասին նշվում է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում հրապարակված տվյալներում:
Հետազոտության համաձայն՝ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Արեւելյան Թիմորում՝ 61 տոկոս ու Ինդոնեզիայում՝ 57 տոկոս: Երրորդ հորիզոնականում է Հայաստանը՝ 51,5 տոկոս ցուցանիշով:
Ծխող կանանց քանակությամբ երկրների ցանկում առաջատար է Հունաստանը՝ 34,7 տոկոս, երկրորդն է Բուլղարիան՝ 31,5 տոկոսը:





























