«Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան հունվարի 7-ին, ժամը 22.20-ին,Երեւան-Գյումրի ճանապարհի 100-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորներ` 41-ամյա Բուրաստան Հ.-ն եւ 47-ամյա Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղեւորը` 34-ամյա Լուիզա Ն.-ն, տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է նախաքննություն:





























