Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի եւ «Մահմեդական եղբայրների» պարագլուխների դատը՝ ցուցարարների սպանության գործով, հետաձգվել է մինչեւ փետրվարի 1-ը:
Հունվարի 8-ին նախատեսված դատական նիստը սկսվելուն պես հետաձգվել է, քանի որ գլխավոր կասկածյալին տեղափոխող ուղղաթիռը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չի կարողացել թռչել Ալեքսանդրիայի մոտ գտնվող Բուրգ ալ Արաբ բանտից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ զինվորականների կողմից պաշտոնանկ արված «Մահմեդական եղբայրները» երկրով մեկ զանգվածային անկարգություններ են հրահրում՝ պահանջելով ազատել կալանքի տակ գտնվող իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին: Նրանք հարձակվում են ոստիկանության եւ բանակի անցակետերի վրա, փորձում հաշվեհարդար տեսնել այլախոհների հետ:
«Մահմեդական եղբայրների» կողմնակիցների ագրեսիվությունն աճում է հասարակության մեջ իրենց սատարողների թվի նվազմանը զուգահեռ:
Եգիպտոսում վերսկսվում է նախկին նախագահի գործով դատավարությունը





























