Շվեդիայի համալսարանների, ընկերությունների ու պետական կառույցների դեմ նախորդ տարի իրականացրած հաքերային հարձակումները իրականացրել են օտարերկրյա հատուկ ծառայությունները: Այս մասին հաղորդում է շվեդական Local պորտալը՝ վկայակոչելով երկրի հատուկ ծառայությունները:

Շվեդական պաշտպանության Ռադիոկոմունիկացիոն ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ֆրեդերիկ Վալլինը նշել է, որ այդ հարձակումները «սպառնում են Շվեդիայի՝ որպես պետության, մրցունակությանը»: Ըստ որում, Վալլինը չի մանրամասնել, թե որ երկրների մասին է խոսքը:

Հաղորդվում է, որ Շվեդական պաշտպանության Ռադիոկոմունիկացիոն ծառայությունը ակտիվորեն օգնել է ամերիկյան ԱԱԳ-ին տեղեկություններ հավաքել ռուս քաղաքական գործիչների մասին: Այդ մասին վկայում են Սնոուդենի հրապարակած փաստաթղթերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: