Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Չեխիա:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է, որ երկու երկրների գլխավոր դատախազները կքննարկեն համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի եւ Չեխիայի դատախազությունների միջեւ 2009 թվականին Երեւանում ստորագրված Հուշագրով նախատեսված համագործակցության ուղղությունները զարգացնելու համար:




























