Հունվարի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել խաղահրապարակի ցանկապատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունվարի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Արաքս-Հուշակերտ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել հարակից խաղողի այգին, ինչի հետեւանքով վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն:





























