Հունաստանի հատուկ ծառայությունները կարողացել են կանխել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի դեմ նախապատրաստված մահափորձը։

Թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով հունական «Պարապոլիտիկա» պարբերականին, հայտնել է, թե Երեւանում Սեւծովյան տնտեսական համագործակցության համաժողովին մասնակցելուց հետո Աթենք մեկնած Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի դեմ մահափորձ է նախապատրաստվել։ Սակայն Հունաստանի հատուկ ծառայությունները կարողացել են իմանալ նախապատրաստվող մահափորձի մասին եւ մեկ կասկածյալ ձերբակալելով կանխել մահափորձը։

Նշվում է, թե մահափորձի կազմակերպման մեջ ձերբակալված կասկածյալը Թուրքիայի քաղաքացի է եւ հանդիսանում է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված  «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ի (DHKP-C) անդամ։