Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի խոսքով՝ բողոքի զանգվածային ակցիաները կհանգեցնեն միայն վնասների ու կործանարար հետեւանքներ կունենան երկրի համար:

«Բարիկադներից երկրում չի ավելանա ոչ միսը, ոչ հացը, ոչ յուղը, ոչ լողավազանները:  Կլինեն միայն կորուստներ ու փլուզումներ»,-ասել է վարչապետը:

Ըստ որում, վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինայում «չափազանց շատ մարդիկ կան, որոնք զբաղվում են բացառապես խոսակցություններով, այլ ոչ գործով»: «Եթե շատախոսենք, մեղադրենք մեկմեկու, ապա դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա»,-հայտարարել է վարչապետը: