ԱՄՆ Սենտաը բանաձեւ է ընդունել՝ ուկրաինացիներին աջակցելու կապակցությամբ եւ հանուն նրա անկախ ու ժողովրդավարական ապագայի: Այդ մասին իր Twitter-ում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը:

Բանաձեւում կոչ են անում թույլ չտալ բռնություն ու նպաստել ազգային երկխոսությանը: Բանաձեւի նախագիծը ամերիկացի օրենսդիրներին է ներկայացվել 2013-ի դեկտեմբերի 18-ին:

Սենատը քննադատել է իշխանությունների՝ ցուցարարների հանդեպ բռնության ու ուժերի կիրառումը: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն: