Վրացական իշխանությունները հայտարարել են, որ հետաքրքրված են Սոչիի Օլիմպաիական խաղերի հաջող անցկացման հարցում ու պատրաստ են ապահովելու անվտանգությունը: Ըստ որում, խաղերին կմեկնեն միայն վրացի մարզիկները, քանի որ իշխանության ներկայացուցիչները բոյկոտում են բոլոր պաշտոնական միջոցառումները, որոնք անցկացվելու են Օլիմպիադայի շրջանակներում: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»:

Ըստ որում, համերաշխության ու քաղաքացիական իրավահավասարության նախարար Պաատա Զաքարաշվիլին ակնարկել է, որ Աբխազիան, որը Սահմանակից է Ռուսաստանի այդ հատվածին, դեռեւս համարում է վրացական տարածք: