Եվրահանձնաժողովի կարծիքով Թուրքիայի իշխանությունները պետք է հետեւեն բոլոր պահանջներին, որոնք ներկայացվում են այդ երկրին՝ որպես ԵՄ անդամության թեկնածուի, մասնավորապես այն մասով, որը վերաբերում է իրավական պետության նորմերին: Եվրահանձնաժողովի նման դիրքորոշման մասին, թուրքական ոստիկանության շարքերում անցկացվող զանգվածային «մաքրման» հետ կապված,  հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյա Բային, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 «Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ որպես թեկնածու երկրի, ապահովել դրա հետ կապված ստանդարտների համապատասխանությունը՝ ներառյալ իրավական պետության օրենքները, ինչպես նաեւ ընդունել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի  ոստիկանական մի շարք պաշտոնյաների սխալ գործողություններն իշխանությունները դիտարկեն առանց ճնշման, բացահայտ եւ անկողմնակալ», - ասել է եվրոպացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Թուրքիայում շարունակվում են ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների պաշտոնանկությունները կամ էլ վերանշանակումները, որոնք սկսվել էին 2013թ. դեկտեմբերի 17-ի «Խոշոր կաշառք» սկանդալային գործողությունից հետո:

Թուրքիայում ոստիկանապետերի կադրային ջարդը շարունակվում է