Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի սկզբնամասում, այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մեքենայի մեջ դիակ են հայտնաբերել: 

NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Լոռիի մարզային վարչության Գուգարքի բաժնից հայտնեցին, որ ՊՆ N զորամասի հարեւանությամբ «Պեժո» մակնիշի մեքենայում հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1977թ Մ. Գ.-ի դին: Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում՝ պարզելու մահվան հանգամանքները: 

NEWS.am-ի տեղեկություններով, տղամարդը մահացել է վնասվածքներից: