Երեւանի Ջանիբեկյանի փողոցում այսօր` հունվարի 8-ին, Սամվել Ղարիբյանն իր կողմից վարած Volkswagen Touran մակնիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ մտել է «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք եւ վնասել ռեստորանի գույքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Շանթ» ռեստորանային համալիրից NEWS.am-ին փոխանցեցին, որ այդ պահին ռեստորանում հոգեհանգստի արարողություն է եղել, բայց բարեբախտաբար ներկաներից ոչ ոք չի տուժել: Վնասվել է միայն ռեստորանի գույքը:





























