ՀՔԾ-ն պատասխանել է մարտի 1-ի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրությանը:

Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը, պատասխանելով  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2013 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ՀՔԾ պետին հասցեագրված  գրությանը, գրում է. «… Ձեր գրության կապակցությամբ հայտնում եմ, որ քրեական գործով ձեռնարկվել ու ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման, զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների դեպքերը, այդ թվում՝ տասն անձանց մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»:

Հայաստանի ՀՔԾ-ից ստացված դիմումն ամբողջությամբ կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ: