Երեւանի Տ. Պետրոսյան փողոցում, այսօր՝ հունվարի 8-ին, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայրում է գտնվել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գովազդային վահանակի սյանը: Ավտոմեքենայի վարորդ Մ. Հ.-ն, ով ԱԱԾ աշխատակից է, հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:





























