Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել 64-ամյա Գ. Մ.-ի դին: