Ուկրաինայում նոր կայք է բացվել՝ «Չլինել անասուն», որում տեղեկություններ են հավաքվում երկրի ծախու պաշտոնյաների մասին:
Կայքում բաժիններ կան դատախազների, ուժային կառույցների ներկայացուցիչների, դատավորների ու պատգամավորներ մասին, որտեղ ցանկացած օգտագործող կարող է ավելացնել ծախու պաշտոնյայի:
Այս կամ այն մարդուն որեւէ բաժնում ավելացնելիս օգտատերը պետք է ծանրակշիռ փաստարկներ ներկայացնի նրա ծախու լինելու վերաբերյալ՝ հղումներ ինտերնետում առարկա տեղեկությունների վերաբերյալ, լուսանկարներ կամ տեսանյութեր:
Տվյալ պահին կայքում արդեն 151 պաշտոնյաների մասին տեղեկություններ են տեղադրված:





























