Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, հունվարի 8-ին, ժամը 17.30-ին, թմրանյութ պատրաստելու եւ իրացնելու կասկածանքով, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 10 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 47-ամյա Հովսեփ Ղ.-ին, 31-ամյա Վահրամ Մ.-ին եւ 36-ամյա Երիբեկ Ք.-ին: Վերջինիս վերարկուի ձախ գրպանից, անձնական զննությամբ, հայտնաբերվել է ծալովի դանակ` 8.5 սմ շեղբի երկարությամբ:

Հովսեփ Ղ.-ն խոստովանել է, որ պատրաստում, օգտագործում եւ իրացնում է թմրամիջոց եւ իր բնակարանի խոհանոցից ներկայացրել է 12.7 գ շագանակագույն նստվածք, ապակյա սրվակ, 1.5լ եւ 1լ տարողության պոլիէթիլենային տարաներ` սպիտակավուն նստվածքով, 0.5 լ տարողությամբ աղաթթու, օգտագործած 12 ներարկիչ, յոդի տարա, «սոլպադեին» տեսակի դեղահաբի տուփ, շագանակագույն 30 գնդիկներ, շերեփ եւ բամբակ:

Ներկայացվածը եւ հայտնաբերված դանակն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: