Երեւանի Ջանիբեկյան փողոցում, հունվարի 8-ին, ժամը 14.00-ին, «Ֆոլքսվագեն-Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Շանթ» ռեստորանային համալիրի գլխավոր մուտքի դռներին, դռները կոտրելով` մուտք գործել ռեստորանի տարածք եւ բախվել տաղավարին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նա հիվանդանոց այցելած ոստիկաններին հայտնել է, որ մի պահ աչքերի դիմաց սեւացել է եւ դա է միջադեպի պատճառը:
Կատարվում է քննություն:





























