Ոստիկանության ծառայողները, հունվարի 8-ին, ժամը 18.20-ին, Երեւանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 40-ամյա Վարդան Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով:





























